Միքայել Միքայելյանը 79 մարզիկների մեջ զբաղեցրել է 74-րդ տեղը
Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում երեկ մեկնարկած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ Միքայել Միքայելյանը, դասական սպրինտում հաղթողին պարտվել է 28 վայրկյան ու 79 մարզիկների մեջ զբաղեցրել է 74-րդ տեղը:
«Զբաղեցրած տեղիցս գոհ չեմ, բայց արդյունքից գոհ եմ: Եղանակային պայմանները շատ էին դժվարացրել աշխատանքը վազքուղում, բայց ես արեցի առավելագունը, ինչ-որ կարող էի այս պահին: Հետո, երբ տեսա, որ 28 վայրկյան եմ պարտվել հաղթողին, չեք հավատա, բայց ուրախացա: Քայլ առ քայլ ես կբարելավեմ արդյունքներս: Այս ելույթս ինձ հնարավորություն է տալիս լավատես լինել ապագայի նկատմամբ: Չգիտեմ ինչու, ինչ-որ արտասավոր բան էի սպասում, ինչ-որ անսպասելի բան: Բայց այստեղ ամեն ինչ սովորական է: Մարդիկ բարեհամբույր են, ժպտում են անընդհատ, եւ ինձ թվում է, թե սովորական մրցման եմ եկել», - ասել է Միքայելը:
Արթուր Միքայելյանի ու դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել են, որ ուժեղ մրցակիցների հետ պայքարում շատ բարձր տեղ ակնկալելն իրատեսական չէր: Բայց հայ դահուկորդն արել է այն, ինչ-որ կարող էր:
Միքայելյանի հաջորդ մեկնարկն օլիմպիական խաղերում փետրվարի 16-ին է: Այդ օրը հայ դահուկորդը հանդես կգա ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում:
Հարակից հրապարակումներ`
- Փհենչհան-2018. Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը
- Միքայել Միքայելյանը մասնակցել է դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնությանը