Լիանա Թորոսյան. Այս պահին սուր շնչառական վարակներով 500-550 հիվանդ է հոսպիտալացված
Այսօրվա վերլուծության արդյունքերով, որտեղ ներառված են ստացիոնար հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ դիմողների թիվը, շտապօգնության կանչերը, ունենք նվազման միտում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Այսօր մենք դեռ գործ ունենք գրիպի Բ տեսակի, եզակի դեպքերում նաև H1N-ի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հետ: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել ոչ նվազում կա, ոչ ավելացում կա, կայուն վիճակ է»,-ասաց բաժնի պետը:
Շաբաթ-կիրակի օրերին հիվանդանոցներում ընդունելությունները շատանում են, քանի որ պոլիկլինիկաները չեն աշխատում, հաջորդ օրերին հոսքը կայունանում է: Այս պահի դրությամբ հանրապետությունում ստացիոնար բաժանմունքներում սուր շնչառական վարակներով 500-550 հիվանդ է հոսպիտալացված, նրանց 96 տոկոսը երեխաներ են:
«Հետգրիպային բարդացումով, թոքաբուրբի հարուցիչներով դեպքերը չեն գերազանցում հինգ տոկոսը»,-ասաց ԱՆ ներկայացուցիչը:
Թորոսյանի խոսքով, սուր վարակիչ հիվանդությունների սեզոնը մեկնարկում է տարեվերջին՝ 40-րդ շաբաթից ու շարունակվում մինչև հաջորդ տարվա առաջին մի քանի ամիսները՝ մինչև 20-րդ շաբաթը:
«Մինչև ապրիլի վերջ մենք գտնվում ենք օրինաչափ սեզոնային համաճարաբանական վիճակում, սեզոնային ակտիվությունը կշարունակվի մինչև տարվա 20-րդ շաբաթը, այս պահին մենք վերցերերոդ շաբաթում ենք գտնվում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- Սուր շնչառական վարակներով բուժհաստատություններ դիմելիությունը նվազել է. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան