Բեռլինի կինոփառատոնը կբացվի Ուես Անդերսոնի մուլտֆիլմով
Գերմանիայի մայրաքաղաքում այսօր տեղի կունենա 68-րդ Բեռլինյան կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Իր պատմության մեջ առաջին անգամ փառատոնը կբացվի մուլտֆիլմով՝Ուես Անդերսոնի «Շների կղզի» անիմացիոն ֆիլմով, գրում է 1tv.ru-ն:
Մուլտֆիլմը պատմում է մի տղայի մասին, որն իր շանը որոնելու համար մեկնում է ճամփորդության:
Ընդհանուր առմամբ՝ Բեռլինյան կինոփառատոնի մրցույթին մասնակցում է 26 ֆիլմ, որոնցից 21-ը հավակնում է փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկյա արջ»-ին:
Ռուսաստանը միջազգային փառատոնին ներկայացրել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը, որը նկարահանված է կենսագրական մելոդրամայի ժանրում: Այն պատմում Է 1970-ականներին սկզբին Լենինգրադում գրողի կյանքի չորս օրերի մասին: Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: