Զախարովա. Ալիևի հայտարարությունը լարվածությունը թուլացնելուն չի նպաստում
Լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ լարված են, իսկ Ալիևի արած վերջին հայտարարությունը լարվածությունը թուլացնելուն ակնհայտորեն չի նպաստում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հայ լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն համարվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր և այդ համատեքստում ինչպիսինն է դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանն ու Զանգեզուրը ադրբեջանական հողեր լինելու և դրանք հետ վերադարձնելու մասին» «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարի ժամանակ արված հայտարարությանը:
Ադրբեջանցի լրագրողի հարցին, թե Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ ինչ լուրջ զարգացումներ կարող են լինել: Զախարովան նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ ԼՂ հակամարտությունը լուծում կունենա:
«Ինչպես գիտեք, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում դրան»,- նշել է Զախարովան և հավելել, որ Մոսկվան ակտիվորեն մասնակցում է միջնորդական բոլոր գործողություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան