Կարեն Կարապետյանը ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 16-17-ին աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում: Կառավարության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ մի շարք հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են ընթացիկ եւ հեռանկարային ծրագրեր:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այցի ընթացքում ՀՀ վարչապետը նաև ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում