«ՀԺ». Վիկ Դարչինյանն այցելել է զինհաշմանդամներին
«Հժ»-ի հետ զրույցում բռնցքամարտիկն ասել է, որ եկել էր ընկերներին տեսնելու նպատակով, բայց իմացել է քառօրյայի մասնակից վիրավոր զինվորների՝ վերականգնողական կենտրոնում գտնվելու մասին և արդեն երկրորդ օրն է՝ ինչ գալիս է «Հերացի» թիվ 1 նորաբաց կենտրոն և շփվում տղաների հետ:
«Ուզում եմ իրենց հետ մի փոքր ժամանակ անցկացնել, ավելի մոտիկից ծանոթանալ: Միայն այն միտքը, թե ինչերի միջով են անցել տղաները, ամեն ինչ արդեն ասում է: Ինձ շատ է տպավորել նրանց հետ հանդիպումը»,- թերթին ասել է բռնցքամարտիկը:
Տղաներից գրեթե բոլորն առաջին անգամ էին տեսնում Վիկ Դարչինյանին, ասացին, որ շատ ուրախ են իրականում տեսնել իրենց սիրելի բռնցքամարտիկին: Տղաներից շատերն ասացին, որ միշտ նայել են Վիկի մենամարտերը, բայց երբեք չեն պատկերացրել որ միասին կնստեն մի սեղանի շուրջ և կուտեն VIK» տորթը»,- գրել է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: