Իրավունք 15:24 15/02/2018 Հայաստան

Քրեական իրավունքը վաղուց նեղացել, գնացել է Սեֆիլյանի ու մյուսների գործից. Արայիկ Պապիկյան

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատախազն օրեր առաջ իր մեղադրական ճառում առաջարկեց 11 տարվա ազատազրկման դատապարտել Ժիրայր Սեֆիլյանին, 4,5 տարվա՝ Գևորգ Սաֆարյանի: Վերջիններիս պաշտպանները փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը սա գնահատեցին որպես հաշվեհարդար:

Գևորգ Սաֆարյանի և Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում: «Նախ՝ Սեֆիլյանին մեղադրում են 2015 թ. իբրև թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, սակայն նրա նպատակը իշխանափոխությունն է եղել, ու քանի որ մեղադրանքը անհեթեթ էր, հիմնավորվածությունն էլ էր անհեթեթ: Փաստաբանի խոսքով՝ զանգվածային անկարգության նախապատրաստությունն այնքան լղոզված մեղադրանք է, որ որևէ մեկին չի մեղսագրվում, թե՝ եթե նպատակը եղել է դա, կոնկրետ Սեֆիլյանն ինչ պետք է աներ, Սաֆարյանն՝ ինչ: Վանաձորում գտնում են մի քանի դրոշակի ձող, բերում են, Սեֆիլյանի մեղադրանքի հիմքում դնում, կամ դեղին կասկաները, որ օգտագործվում էին Մաշտոցի պողոտայի ծածկած հուշարձանի հետ կապված ակցիաների ժամանակ, դարձյալ այս մեղադրանքի հիմքում են դրվել»,- ասաց նա:

Հայրապետյանի խոսքով՝ Սեֆիլյանին մեղադրում են զենքի ապօրինի շրջանառության մեջ, իբրև փորձել է շենք-շինություն զավթել: Սակայն անգամ այս մեղադրանքից չի երևում, որ նրա նպատակը եղել է զավթել շենք-շինություններ, հետո պետությանը պահանջներ ներկայացնել. կես ցուցմունք կա, որ իբր պետք է զորամասը գրավեին, զենքեր վերցնեին, որ հետո հեռուստաաշտարակը գրավեին: «Մի քանի հոգի, Սեֆիլյանից անկախ, երկու գործակալներ ներդրվում են, հանձնարարություն են ստանում. նրանցից Հովհաննես Պետրոսյանը հենց դատավարության ժամանակ ասաց, որ Սեֆիլյանի բռնած քաղաքական ուղղությունն իրեն դուր չի գալիս, և չէր ցանկանա, որ Սեֆիլյանն իր քաղաքական գործունեությունը հաջողությամբ ավարտեր: Հանձնարարություն են ստանում ներդրվելու, ամբողջ մեղադրանքը գնում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իբր ապացույցներով, որոնք կապ չունեն Սեֆիլյանի հետ»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ Սեֆիլյանից հեռու տարածության վրա են եղել հեռախոսային խոսակցություններ, այդ երկու գործակալների միջև, ընդ որում՝ նա, ով սկսել է այդ խոսակցությունը, ով զենքը տեղից տեղ է տարել, այսօր ազատության մեջ է, իսկ մյուսները կալանավորված են: Հետագայում պարզվել է, որ մյուս գործակալը՝ Սմբատ Գալոյանը, հանդիպել է Հիմնադիր խորհրդարանի արմատական անդամների հետ՝ Ալեք Ենիգոմշյանի, Սյուզան Սիմոնյանի հետ, առաջարկել իր օգնությունը, ասել, որ ինքը 200-300 անձ ունի: Սեֆիլյանի պաշտպանները խնդրել են Սյուզան Սիմոնյանին, Ալեք Ենիգոմշյանին վկա կանչել, Գալոյանին հարցաքննել, դատարանն այս բոլոր միջնորդությունները մերժել է, և դատավարությունն անցել է խախտումներով: «Այդ դատավարությունից հետո քրեական դատավարության օրենսգիրքն արդեն բանի պետք չէ. Սեֆիլյանի դատավարության ժամանակ դա ոտնահարվեց, 20 տարվա պրակտիկան նետվեց մի կողմ»,- ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը հիշեցրեց գործի նախնական փուլերը, նշեց, որ Սեֆիլյանին, Սաֆարյանին և մի շարք այլ անձանց սկսել են հետապնդել նախ՝ ԱԱԾ-ում, ընդ որում՝ սկսել են հետապնդումը, հետո դատարանից թույլտվություն ստացել այն օրինականացնելու համար, բնականաբար՝ հետին ամսաթվով: Պապիկյանն ասաց, որ կան հետապնդման փաստեր. հետապնդումը սկսվել է 300-րդ՝ իշխանությունը զավթելու հոդվածով, որը քաղաքական հոդված է: Փաստաբանի խոսքով՝ ԱԱԾ-ն երկար ժամանակ հետապնդում էր Սեֆիլյանին, Սաֆարյանին, նրանց նամակագրությունը, էլ փոստը հսկողության տակ է եղել, հեռախոսազրույցները լսվել են: Ավելի քան 10 ամիս «Իշխանությունը զավթելու» հոդվածով հետապնդումներից հետո գործը հանձնվում է Գլխավոր դատախազությանը, որտեղից ուղարկվում է Քննչական կոմիտե:

«Տեսնելով, որ այս հոդվածով որևէ փաստ չկա, միայն նրանց հրապարակային ելույթներն են կամ հարցազրույցները, որոնցով չի կարելի այդ արարքը որակել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու հանցավոր արարք, որոշում են գործ հարուցել «Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու» հոդվածով: Քննչականը սկսում է գործողությունները, բայց ամենաարտառոցն այն է, որ ԱԱԾ-ն զուգահեռաբար շարունակում է 300 հոդվածով՝ զուգահեռաբար, ոչ թե այդ քրգործի շրջանակներում, այլ նախապատրաստված նյութերով շարունակել քննություն տանել, այսինքն՝ հետապնդել Սեֆիլյանին, այս հետապնդումները շարունակվում են ըստ գործում առկա, մեզ հասանելի նյութերով ևս 5-6 ամիս, այսինքն պետական 2 մարմին զուգահեռաբար հետապնդում են իրականացնում»,- ասաց նա:

Պապիկյանը նշեց, որ այստեղ գործ են ունեցել ոչ թե երկու, այլ ավելի մեծ թվով գործակալների հետ, ովքեր ակտիվորեն աջակցում էին երկու ինքնաձիգի տեղաշարժին: Փաստաբանն ասաց՝ խմբում կան 10 հոգի, որոնցից Սեֆիլյանը ճանաչում է միայն մեկին, իսկ շատերը միմյանց էլ չեն ճանաչում, սակայն մեղադրանք է առաջադրված նաև «կազմակերպված խմբով հանցանք կատարելու» համար, իսկ նախաքննության ավարտից յոթ օր առաջ Սեֆիլյանին առաջադրվում է ևս մեկ մեղադրանք՝ շենք-շինություններ զավթելու մեղադրանքը, որն առաջադրում են, գործը ավարտում, ուղարկում դատարան: Պապիկյանն ընդգծեց՝ նման «հրատապության» շնորհիվ անձը առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու համար ժամանակ չի ունենում: Փաստաբանի խոսքով՝ Սեֆիլյանի բոլոր հեռախոսազրույցները, անգամ իրենց հետ, գաղտնալսվել են, սակայն դրանցից մեկ բառ անգամ չկա մեղադրանքում:

«Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքների մեջ քրեական իրավունք չկա, քրեական իրավունքը վաղուց նեղացել, գնացել է այս գործից: Այդ իրավունքը չի եղել նաև դատարանում»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}