Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են
Հայաստանում 2017 թվականին հացի արտադրությունը նվազել է:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարի մեր երկրում արտադրվել է 271.3 հազար տոննա հաց, ինչը 2016թ-ի համեմատ նվազել է 2.4 տոկոսով:
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում 6%-ով աճել է ալյուրի արտադրությունը. եթե 2016 թ-ին հանրապետությունում արտադրվել է 180 հազար տոննա ալյուր, ապա 2017 թվականին՝ 169.2 տոննա:
Միաժամանակ նախորդ տարի 16.5 տոկոսով ավելացել է հրուշակեղենի արտադրության ծավալ` կազմելով 18 932.5 տոննա, 47.5%-ով` ձավարեղենի արտադրությունը (1 184.1 տոննա):
Վիճակագրության համաձայն` 2017 թվականի հունվար-դեկտեմբերին 0.5%-ով ավելացել է նաև մակարոնեղենի արտադրությունը. մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 3 278.0 տոննա մակարոնեղեն, իսկ 2016թ-ին՝ 3 260.9 տոննա։