Հրաձգություն Ֆլորիդայի դպրոցներից մեկում. զոհվել է 17 մարդ
Չորեքշաբթի օրը Ֆլորիդայի նահանգի դպրոցներից մեկում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել. դեռահասը կրակ է բացել դպրոցականների ուղղությամբ: Ողբերգությունը տեղի է ունեցել Մայամիից 60 կմ հեռավորության վրա գտնվող Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Կասկածյալը 19-ամյա Նիկոլաս Քրուզն է, որը կրակել է AR-15 ինքնաձիգով: Նա ձերբակալվել է միջադեպից մեկուկես ժամ հետո: Ֆլորիդայի Բրոուարդ շրջանի շերիֆը հայտնել է, որ տղան դպրոցից հեռացվել էր կարգապահության հետ կապված խնդիրների պատճառով:
Շերիֆը հայտնել է, դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 17 մարդ, որից 12-ը զոհվել են դպրոցի ներսում, 3-ը՝ դպրոցից դուրս, 2-ը՝ հիվանդանոցում։
Դեռահասի ձերբակալությունից անմիջապես հետո ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել նրա սոցցանցերի էջերը: Ըստ շերիֆի՝ այնտեղ տեսել են շատ բաներ, որոնք մտահոգություն են առաջացրել: «Ակնհայտ է, որ կան անհանգստանալու պատճառներ, և հնարավոր էր կանխել ողբերգությունը»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները