1-4-րդ դասարանցիներին կուսուցանվեն ճանապարհային երթևեկության կանոնները
Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար հաստատվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը։ Համապատասխան հրամանը տորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ փետրվարի 8-ին։
«Ամեն տարի մեր հանրապետությունում ավելանում է տրանսպորտային միջոցների քանակը: Ավտոմեքենաների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների (վարորդներ, հետիոտներ, ուղևորներ և այլն) կողմից ճանապարհային երթևեկության կանոններին խստագույնս հետևելու պահանջը»,- նշված է նախարարի հրամանում։
Հրամանի համաձայն՝ 1-4-րդ դասարաններում ճանապարհներին և փողոցներում աշակերտների վարքի ուսուցմանը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարում 10-ական ժամ: Ուսուցիչը (դասղեկը), արտադպրոցական հաստատության մանկավարժը պարապմունքներին, առանձին զրույցներին, էքսկուրսիաներին կարող են մասնակից դարձնել Ճանապարհային ոստիկանության աշխա- տակիցներին, ավտոդպրոցների հրահանգիչներին: Այն միջնակարգ դպրոցներում, որոնցում ավագդասարաններում ուսուցանվում է ավտոգործը` աշակերտների միջավայրում անվտանգ երթևե- կության արտադասարանական աշխատանքի կազմակերպման համար նպատակահարմար է օգտվել ուսուցիչների և ավտոգործի ուսուցիչների խորհուրդներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները