Արմեն Սարգսյան. Հայաստանում ազգային երկխոսության կարիք կա
«Հայաստանում խնդիրների ցանկը բավականին մեծ է: Մեծ են նաև դրանք լուծելու հնարավարությունները»,-ՀԲԸՄ երևանյան գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով, հասարակությունը շատ լավ տեղյակ է այդ խնդիրներին, ու ամենևին կարիք չկա, որ դրսից գա ինչ-որ մեկն ու ախտորոշի:
«Պետք է դրանք ի մի բերել, ունենալ հստակ ծրագիր տարբեր ուղղություններով՝ սկսած ժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից: Ինձ համար շատ կարևոր է կրթական համակարգի բարելավումը, որպեսզի մեր ազգային եռանդը տրվի դեպի նաև կրթություն, կարևոր է քաղաքացիական հասարակության ամրապնդումը, ինչպես նաև քաղաքացիներին հույսն ու հավատը վերադարձնելը»,-ասաց նա:
Ա. Սարգսյանի խոսքով, անելիքները շատ են, նույնիսկ բարեգործության ոլորտում:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ իշխող ՀՀԿ-ին հասարակությունը չի վստահում, Ա. Սարգսյանն ասաց, այդ կարծիքին չէ, իսկ ընտրություն կատարելիս չպետք է առաջնորդվել այն մոտեցմամբ, թե ով է առաջդրել թեկնածուին:
«Ես ՀՀԿ անդամ չեմ, ընդհանրապես ես կուսակցական չեմ: Ես հույս ունեմ, որ ԱԺ-ում կամ ԱԺ-ից դուրս հասարակությունն իր քվեն կտա մարդուն: Ինձ համար պատիվ է, որ Հանրապետության նախագահն առաջարկել է իմ թեկնածությունը քննարկել»,-ասաց ՀՀԿ թեկնածուն:
Նրա կարծիքով, Հայաստանում ազգային երկխոսություն կարիք կա, եթե ԱԺ-ում ու դրանից դուրս քաղաքական ու ոչ քաղաքական ուժերը երկխոսություն չսկսեն, ապա հասարակությունը կդառնա ավելի մասնատված:
«Եթե երկխոսություն չլինի, ապա առկա խնդիրներից որևէ մեկը լուծել հնարավոր չէ: Ժամանակն է, որ խոսենք, որովհետև մարտահրավերներն ավելի մեծ են, քան պատկերացնում ենք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է Արմեն Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը
- Ամենամեծ դժվարությունը Հայաստանում լինելու է այն, որ մարդիկ նորից հույս և հավատ ունենան. Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից
- Որքան էլ Արմեն Սարգսյանը լավ մարդ է, առաջադրվում է ոչ լեգիտիմ կառույցի կողմից. Արամ Մանուկյան
- Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» վարչության անդամների հետ
- Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում
- Պատրաստ եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը․ Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյանը վաղը կհանդիպի «Ժառանգության» հետ
- Փաշինյանը՝ Արամ Սարգսյանի ու Արմեն Սարգսյանի գրկախառնության մասին
- Արմեն Սարգսյան. Եկել եմ ձեզ լսելու
- Ո ՞րն է արցախյան օրակարգը. Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդես է եկել ճեպազրուցով
- Արցախի նախագահն ընդունել է Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյան. Նախագահ ընտրվելու դեպքում կցանկանամ միևնույն ճանապարհով քայլել ժողովրդի հետ միասին
- Արմեն Սարգսյանը կհանդիպի Արցախի քաղաքական և հոգևոր ղեկավարությանը