2017-ին Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել Ադրբեջանի չորս քաղաքացի
Հայաստանում ապաստան ստանալու հայցով նախորդ տարի դիմել ու մերժում է ստացել Ադրբեջանի 5 քաղաքացի: Նրանցից երեքը տղամարդիկ են, երկուսը՝ կանայք: Մերժում ստացած ադրբեջանցիներից երկուսը մինչև 17 տարեկան են եղել, մեկը՝ 18-34 տարեկան, երեկուսը՝ 35-64 տարեկան:
Ընդհանուր առմամբ, Հայաստանը 2017-ի ընթացքում 151 մարդու մերժել է ապաստան տրամադրել: Ազգային վիճակագրական ծառայության՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, մերժում ստացածներից 66-ը կանայք են: Ապաստան ստանալու հայց ներկայացրած ու մերժում ստացած 14 քաղաքացի եղել է 65 տարեկանից բարձր:
Հայաստանում ապաստան ստանալու հայց են ներկայացրել ու մերժվել Աֆղանստանի, Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբանանի, Կուբայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Սիրիայի, Թայլանդի քաղաքացիներ:
Առավել մեծ թվով ապաստանի հայց ներկայացրել են Սիրիայից (52), Իրաքից (34), Իրանից (13):
Միաժամանակ 2017-ին 99 անձի տրամադրվել է փախստականի կարգավիճակ, նրանցից 4-ը՝ Ադրբեջանից են, 30-ը՝ Իրաքից, 56-ը՝ Սիրիայից:
Նույն ժամանակահատավածում դադարեցվել է 41 անձի փախստականի կարգավիճակ, նրանցից 31-ը որևէ երկրի քաղաքացիություն չեն ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան