Բելգիայում 81 բուհ կասկածվում է «կեղծ» դիպլոմներ տրամադրելու մեջ
Բելգիայում 81 բուհ կասկածվում է «կեղծ» դիպլոմներ տալու մեջ: «Ռիա նովոստի»-ն գրում է՝ թագավորության էկոնոմիկայի նախարար Քրիս Փեթերսին հայտնել է, որ ստուգվում են ուսումնական հաստատությունները, թե արդյոք նրանք չարաշահել են համալսարանի անունը կամ ինստիտուտը։
Նախարարության տեսչությունը հետաքննություն է անցկացնում 52 բուհերի նկատմամբ, որոնք գտնվում են Բրյուսելում, 18-ը՝ Ֆլանդրիայում և 11-ը՝ Վալոնիայում:
«Այդ ուսումնական հաստատություններն առաջարկում են ինչպես հեռակա դասընթացներ, այնպես էլ ex cathedra դասեր: Նախարարության տեսչական ստուգումը նախատեսված է պարզել՝ այդ բուհերն արդյոք հավաստի տեղեկատվություն են տրամադրում առաջարկվող դասընթացների և դիպլոմների մասին: Առավել տարածված խախտումն այն է, որ հաստատությունը պնդում է, թե ճանաչված է համալսարան կամ ինստիտուտ, մինչդեռ դա այդպես չէ»,-գրել է աղբյուրը՝ հղում անելով Libre Belgique-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները