Եթե կան մեղավորներ, նրանք պատասխանատվության կենթարկվեն. ՀԱՕԿ
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդիրը լուծված է: Մարզիկն անցել է լիարժեք մարզումների:
Աշոտ Կարապետյանը ելույթով հանդես կգա փետրվարի 22-ին:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի վերադառնալուց հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կհրավիրվի ՀԱՕԿ-ի գործկոմի նիստ՝ ստեղծված իրավիճակի պատճառները վերհանելու, և եթե կան մեղավորներ, նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Գործկոմի նիստին կհրավիրվեն նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ձմեռային օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակից լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի դահուկը Փհենչհանում մարզումների ընթացքում վնասվել էր, ինչի հետևանքով նա մարզվել չէր կարողանում: