Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը
Փետրվարի 16-ին Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատվելու դիմում կներկայացնի։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս փետրվարի 12-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, վաղը նա հրաժարականի դիմում կներկայացնի»,- նշեց նա` հավելելով, որ այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվի այդ պաշտոնները։
Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն որոշել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։
«Մենք կարծում ենք, որ Գևորգ Կոստանյանը կարող է դրականորեն ներկայացնել այդ հանձնաժողովը, քանի որ ունի մեծ փորձ թե դատախազությունում, զինվորական դատախազությունում, թե արդարադատության նախարարությունում, ինչպես նաև օրենսդիր մարմնում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան