Ուզբեկստանը և Ինտերպոլի թուրքական բյուրոն ուժեղացրել են սիրիացի զինյալների որոնումները
Ուզբեկստանի ՆԳՆ-ը և Ինտերպոլի թուրքական բյուրոն քննարկել են Սիրիայում և Իրաքում գործունեություն ծավալած զինյալների որոնման աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուզբեկստանի ՆԳՆ-ում կարծում են, որ չնայած ռուսական օդուժի մասնակցությամբ հաջող գործողությունների՝ զինյալների որոշ մասին հաջողվել է փախչել այլ երկրներ։
«Անհրաժեշտ է ուժեղացնել Թուրքիայի և Ուզբեկստանի ուժային կառույցների փոխգործակցությունը՝ համագործակցությունը դնելով առավել բարձր և որակյալ մակարդակի վրա»,- հավելել են Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին