Սաակաշվիլին Պուտինին և Պորոշենկոյին մեղադրել է իր դեմ դավադրության մեջ
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է իր դեմ դավադրության մեջ։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտին»։
Սաակաշվիլիի խոսքով, երկու երկրների ղեկավարներն «իր հարցը» քննարկել են հեռախոսազրույցի ժամանակ։ «Դա համագործակցություն է իմ դեմ»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինայից Լեհաստան վտարվել էր փետրվարի 12-ին։ Մինչ այդ նրան ձերբակալել էին Կիևի ռեստորաններից մեկում։ Սաակաշվիլիին ուղղաթիռով տարել էին Բորիսպոլի օդանավակայան, այնուհետ նստեցրել Վարշավա մեկնող ինքնաթիռ։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին իր ձերբակալման մասին նոր տեսանյութ է հրապարակել
- Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան
- Սաակաշվիլիին Բորիսպոլի օդանավակայան են տանում
- Կիևի ռեստորաններից մեկում ձերբակալել են Սաակաշվիլիին. համախոհ
- Ուկրաինայի ԱԾ-ն հերքել է «Ալֆա» ջոկատի օգնությամբ Սաակաշվիլիին ձերբակալելու լուրերը
- Սաակաշվիլին մինչև փետրվարի 18-ը ժամանակ է տվել Պորոշենկոյին