Կարևորվել են խորհրդարանների աշխատակազմերի միջև շփումները և փորձի փոխանակումը
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տատյանա Վորոնովայի հետ:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը և ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատակազմերի ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման կարևորությանը և համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերին, մասնավորապես նրանց փորձագիտական ու վերլուծական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությանը:
Կողմերն առաջիկայում աշխատանքային տարբեր ձևաչափերով համագործակցելու և միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել:
Լուսանկարները՝ ԱԺ պաշտոնական էջից:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյան. Հայ և ռուս ժողովուրդները դարերով կլինեն միասին
- Հայ խորհդարանականները ՌԴ նախագահի առաջիկա ընտրությունում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում. Բաբլոյան
- Արա Բաբլոյան. «Միասին» ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա բացահայտել նոր հեռանկարներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան