Թիլերսոն. ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին երբեք ծանր զենք չի տրամադրել
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայի քրդական զինված խմբավորումներին երբեք ծանր զենք չի տրամադրել, դրա համար էլ «հետ վերցնելու ոչինչ չունի»։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ռոյթերսին»։
Թիլերսոնը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը եվրոպացիների հետ «արդյունավետ հանդիպումներ» է ունեցել Իրանի միջուկայի գործարքի հարցով, սակայն նշել է, որ այդ հարցի ուղղությամբ աշխատանքը դեռևս չի ավարտվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետդեպարտամենտը ծանուցել էր Թիլերսոնի և սիրիական ընդդիմության հանդիպման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին