
Աշոտ Կարապետյանի դահուկները տեղ են հասել
Հարավային Կորեայում առանց դահուկների մնացած Աշոտ Կարապետյանի համար ուղարկված գույքը տեղ է հասել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ և կոշիկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կոմից»,-ֆեյսբուքյան էջում գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ձմեռային օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակից լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի դահուկը Փհենչհանում մարզումների ընթացքում վնասվել էր, ինչի հետևանքով նա մարզվել չէր կարողանում:
Աշոտ Կարապետյանը ելույթով հանդես կգա փետրվարի 22-ին: