Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ելք» խմբակցության նախագծին, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Մասնավորապես, առաջարկում է բենզինի, դիզելային վառելիքի և սեղմած բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը վերանայել ու վերադառնալ նախկին դրույքաչափերին:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ երբ Հարկային օրենսգիրքը փոփոխության էին ենթարկում, գնացել են համարձակ քայլերի, արվել են էական թուլացումներ, որպեսզի տնտեսավարողների համար բարենպաստ միջավայր լինի:
Այսպիսով, ըստ նախարարի, առաջարկվող փոփոխությունները կբերեն բացասական զարգացումների, կնվազեն նաև բյուջեի մուտքերը: