
«Ազգ». Ալիևին արժե հակադարձել Մյունխենից
«Ազգ» թերթը առաջարկում է Ալիևի՝ Երևանը նվաճելու խոստմանը հակադարձել Մյունխենից:
«Փետրվարի 16-18-ը Մյունխենում գումարվող անվտանգության 54-րդ գագաթաժոդովը, որին երեկ իր մասնակցությունն է հաստատել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, լուրջ, կարևոր հարթակ է Հայաստանի համար աշխարհի առաջնորդների, արտաքին և անվտանգության հարցերի ճանաչված մասնագետ-փորձագետների, միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մամուլի ուշադրությունը բևեռելու հարևան երկրի նախագահ Ալիևի՝ Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի կազմ վերադարձնելու՝ անցյալ շաբաթ Բաքվում հրապարակավ հնչեցրած հայտարարությանը:
«Անցած 50 տարիներին վարկանիշ հաստատած այս գագաթաժողովը, որ հարթակ է անվտանգության հարցերի արդի և ապագա քաղաքական բանավեճի, առիթ պիտի ունենա արծարծել դարաբաղյան հարցը հենց այս համատեքստում, եթե այն հնչեցնենք պատշաճ»,- գրում թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: