Սիրիայում զանգվածաբար վերականգնում են ավերված դպրոցները
Սիրիայում սկսում են զանգվածաբար վերականգնել հակամարտության ժամանակ զինյալների ավերած դպրոցները: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Արևմտյան Գուտայի Հասնու գյուղի այդպիսի ուսումնական հաստատություններից մեկը վերանորոգումից հետո դռներն է բացել աշակերտների առջև:
«Երեք շաբաթ շարունակ այն զինյալների շտաբ է եղել: Պատկերացնում եք՝ ինչ վիճակում են նրանք մեզ թողել դպրոցը: Նախքան աշխատանքները սկսելը՝ մենք մի քանի օր շարունակ այստեղից աղբ էինք դուրս բերում»,- ասել է դպրոցի տնօրեն Րաբի Ազալը: Սիրիայում զինյալները հաճախ զբաղեցնում են հենց դպրոցները, քանի որ ամենից հաճախ դրանք առանձին տեղակայված կապիտալ շինություններ են՝ մեծ տարածքով, ցանկապատով, ինչը թույլ է տալիս պաշտպանություն ապահովել:
«Երբ այստեղ էին ահաբեկիչները, ես շատ էի անհանգստանում իմ դպրոցի համար, մտածում էի միայն մի բանի մասին՝ միայն թե մեր դպրոցն ամբողջովին չավերեն: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, զինյալները գնացին: Այո, շատ դժվարություններ կան, ուսուցիչները քիչ են, ուսումնական պարագաները քիչ են, բայց մենք ամեն ինչ կհաղթահարենք»,- ասել է տարրական դասարանների ուսուցչուհի Ֆաթիմա Մուսլիման:
Զինված գործողությունների պատճառով երեխաները մի քանի տարով հետ են մնացել ուսումնական ծրագրից: Նրանցից ոմանք ոչ միայն կարդալ չեն կարողանում, այլև տառերը չգիտեն: Պատերազմի պատճառով երեխաները շատ բան են բաց թողել. կան դեռահասներ, ովքեր արդեն 12-13 տարեկան են, սակայն դեռ սովորում են 3-րդ դասարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները