Քաղաքապետարանում առնվազն մի քանի ախոռագոմ կա. Փաշինյան
«ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը զանգահարել է Երևանում ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին և նրա հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորը նշեց, որ սա արդեն նմանատիպ որերորդ դեպքն է։
«Իրո՞ք Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները որոշել են մեզ քուչի կռվի մեջ ներքաշել, այս հարցը պետք է շատ հստակ պատասխան ստանա։ Եթե մտածում եք, որ այդ սադրանքներով մեր քաղաքակիրթ դեմքին կամ մեր փողկապներին եք խաբնվում, ուրեմն իմացեք, որ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ սա կապված է երկու օր առաջ Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի ու դրա մեկնաբանությունների հետ։
Փաշինյանն անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահ Շարմազանովի հնչեցրած այն խոսքին, որ Երևանի քաղաքապետարանը ախոռագոմ չէ. «Պարոն Շարմազանով, թույլ տվեք չհամաձայնվել այդ ձևակերպման հետ, քանի որ այդ միջադեպը ցույց տվեց, որ քաղաքապետարանում առնվազն մի քանի ախոռագոմ կա և զարմանալի զուգադիտությամբ դրանք բոլորը զբաղեցնում են Հանրապետական կուսակցության ներկայացուցյչները»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանը ախոռագոմ չէ. Շարմազանով
- Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի առջև
- Ոստիկանությունը Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի մասին ահազանգ չի ստացել
- Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում