Քաղաքացիները մեզնից հիասթափվելու պատճառներ չունեն. Նիկոլ Փաշինյան
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ ԱԺ հարցուպատասխանի ընթացում կվիճարկեն ամբիոնից գնաճի վերաբերյալ իր ներկայացրած թվերը, սակայն հիասթափված է, որ ոչ ոք այդպես էլ չվիճարկեց: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:
«Աբսուրդ է, որ Մոսկվայում այսօր կարագը 2500 դրամ է, իսկ Հայաստանում ՝ 4400 դրամ: Մի մոռացեք, որ մենք խոսում ենք նույն տնտեսական տարածքի մասին: Նույն իրավիճակն է բենզինի, դիզվառելիքի շուկայում: Ոչ միայն գնաճը չվիճարկեցին, այլև ամբիոնից ասեցին, որ շուկայի հասանելիության հետ կապված խնդիր ունենք»,- ասաց նա:
Լրագրողների հարցին՝ հնարավոր է, որ «Ելք»-ը վերադառնա փողոցային պայքարին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ արտահերթ նիստում հաջողության չհասավ, Փաշինյանը պատասխանեց, որ իրենք փողոցային պայքարից չեն էլ հեռացել:
«Երթերը չենք բացառում, սակայն այս պահին կոնկրետ որոշում չունենք: Փողոցային գործընթացն իր ծավալներով հնարավոր դարձրեց արտահերթ նիստ գումարել, ավելի մեծ ծավալներով ավելի մեծ բան հնարավոր կդարձներ: Թանկացումների թեման չի կարող փակված լինել»,- ասաց նա:
Իսկ արդարացի կլինե՞ն այն պնդումները, որ իրենք ժողովրդին հերթական անգամ զբոսանքի դուրս բերեցին, հետաքրրքվեցին լրագրողները: Ի պատասխան՝ Փաշինյանըը նկատեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր գնահատականներում՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ թանկացումների դեմ երթերին մասնակցաց քաղաքացիները իրենցից հիասթափվելու պատճառներ չունեն:
Հարակից հրապարակումներ`
- Գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ. Փաշինյան
- Ընթացիկ դարաշրջանը պատմագրության մեջ կկոչվի «խառը կանաչու» դարաշրջան. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով