Քամին ու փոթորիկը մեկ տարում Հայաստանին պատճառել են 110 մլն դրամի վնաս
Հայաստանում անցած տարի գրանցվել է արտակարգ իրավիճակի 14 373 դեպք: Դրա հետևանքով տուժել է 11 043 մարդ: Նրանից 356-ը զոհվել են, 10 687-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, ժամանակավորապես տարհանվել` 2 190 մարդ:
Ավտոճանապարհային վթարների հետևանքով զոհվել է 279 մարդ, 6 մարդ զոհվել է բնակելի շենքում պայթյունի հետևանքով, բնակելի շենքի փլուզման հետևանքով 4 մարդ է մահացել, հրդեհի հետևանքով՝ 15 մարդ, տրանսպորտում պայթյունի հետևանքով՝ երկու մարդ:
Panorama.am-ին ԱՎԾ տրամադրած տվյալների համաձայն, ուժեղ քամու, փոթորկի, մրրկի, պտտահողմի պատճառած վնասը կազմել է 110 մլն 100 հազար դրամ: Կարկուտը պատճառել է ավելի քան 8 մլն դրամի, վեգետացիոն շրջանում ցրտահարությունը՝ ավելի քան 120 մլն, հրդեհները՝ ավելի քան 1 մլրդ դրամ: