Քաղաքական 19:29 16/02/2018 Հայաստան

Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, ով Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Հանրապետության Նախագահի հետ նախորդ հանդիպմանը ժամանակ էր խնդրել, որպեսզի հանդիպումներ ունենա քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար և աշխատավորական շրջանակների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության և սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների ու անհատների հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը նշել է, որ նախատեսած հանդիպումներն ավարտել է և դրանց արդյունքում կայացրել իր որոշումը: ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը հանգամանորեն ներկայացրել է իր որոշման հիմնավորումները:

«Հարգելի՛ պարոն Սարգսյան,

Մեկ ամիս առաջ ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից Ձեզ առաջարկեցի դառնալ Հայաստանի Հանրապետության նոր նախագահի թեկնածուն: Դուք խոստացաք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Այս մեկ ամսվա ընթացքում Դուք բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության շրջանակների հետ, այցելել եք Արցախ: Ես, իհարկե, ԶԼՄ-ների շնորհիվ ուշադիր հետևել եմ այդ հանդիպումներին: Նրանք ևս շատ ուշադիր են եղել Ձեզ հանդեպ՝ խոշորացույցով նայել Ձեր յուրաքանչյուր քայլը, վերլուծել են Ձեր ասածները, Ձեր կենսագրությունը: Իհարկե, բազմաթիվ անհատներ ևս վերլուծել են այդ հանդիպումները, փորձել են մեկնաբանություններ տալ: Ես այդ մեկնաբանություններում հանդիպել եմ ինչպես սթափ խոսքի, այնպես էլ զավեշտալի երևույթների, բայց կարծում եմ, որ ոչ Դուք և ոչ էլ ես դրանից չենք նեղվել: Դատելով արձագանքներից՝ Դուք ցուցաբերել եք հանդուրժողականություն, համբերատարություն և երկխոսության պատրաստակամություն: Այս հատկանիշները չափազանց կարևոր են ընդհանրապես կյանքում, իսկ պետության գլխի պարագայում՝ ուղղակի անհրաժեշտություն են: Հիմա կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք ստանանք պատասխան:

Դրական պատասխանի դեպքում, իհարկե, Ազգային ժողովի մեծամասնությունը կսկսի մեր Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը: Հանրապետության Նախագահի ընտրությունները, ըստ Սահմանադրության, պետք է տեղի ունենան մարտի առաջին տասնօրյակում, և ես համոզված եմ, որ այդ ընտրությունները տեղի են ունենալու լավ, համերաշխության պայմաններում, և դրա արդյունքը դառնալու է մեր ազգային համերաշխության խորհրդանիշ: Ի՞նչ կասեք այս ամենի մասին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը իր հանդեպ ցուցաբերած վստահության և մեծ ակնկալիքի համար, նշելով, որ շատ լավ գիտակցում է՝ Հանրապետության նախագահի պաշտոնը բացի պատվավոր լինելուց, իր մեջ ներառում է հսկայական պատասխանատվություն:

«Այդ էր պատճառը, որ խնդրեցի Ձեզ, որպեսզի ինձ ժամանակ տաք մտածելու՝ հանդիպելու, խորհելու, և ինչպես Դուք նշեցիք, հանդիպումներ ունենալու հանրապետությունում և նաև հանրապետությունից դուրս, քանի որ առիթ ունեցա այս կարճ ժամանակում լինելու նաև մեր սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Իհարկե, ինձ համար առանձնահատուկ էր կրկին այցելությունը Արցախ, որը մեկ անգամ ևս համոզեց ինձ, որ Արցախը ոչ միայն մեր հպարտությունն է, մեր ողջ ժողովրդի և պատմության անքակտելի մասը, այլ նաև մեր ազգային արժանապատվությունը: Ես կասեի՝ Արցախում մենք գտանք կամ վերագտանք մեր ազգային հպարտությունը, մեր ազգային արժանապատվությունը: Հանդիպումները, ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, լայն սպեկտրով էին՝ հանրապետության տարբեր մարզերում և Երևանում տարբեր շրջանակների հետ, և ինձ համար շատ հետաքրքիր էին: Իհարկե, նախ և առաջ, ես հանդիպեցի Հանրապետական կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության, «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հետ և դրանից հետո, ինչպես Դուք էիք առաջարկել՝ նաև հանրության ավելի լայն շրջանակների, Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների՝ և՛ ավանդական հայկական կուսակցությունների, և՛ նոր ստեղծված կուսակցությունների հետ, նաև հանրության տարբեր շրջանակների՝ սկսած մտավորականներից մինչև երիտասարդներ: Կրկին համոզվեցի, որ տարբեր ոլորտներում անելիք շատ կա: Եվ իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, պարո՛ն Նախագահ, որ ես կփորձեմ իմ ներդրումը բերել ապագայում, եթե ընտրվեմ որպես Հանրապետության նախագահ և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարևոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-սփյուռք հարաբերություններում:

Եթե թույլ տաք, պարո՛ն Նախագահ, երկու ոլորտ, որ կարծում եմ, շատ էական է, և իմ հանդիպումները դրանց ուղղակի փաստային ապացույցներն էին. դրանցից մեկը մի ոլորտ է, որ իմ սրտին շատ մոտ է՝ կրթությունը: Կարծում եմ՝ Հանրապետության ապագա նախագահն իր դերը կարող է ունենալ աջակցելու, քաջալերելու կրթության ոլորտը:

Եվ երկրորդը, որ ինձ համար, իհարկե, ևս շատ կարևոր է, որովհետև մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին: Դրա համար շատ էական է, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի նոր ուժով վերագտնի հավատ, հույս, և հանրության ներսում ունենանք հասարակության բոլոր կողմերի՝ և՛ ներկուսակցական, և՛ ընդհանրապես լայն շրջանակների հետ հստակ, անաչառ երկխոսություն: Այդ իմաստով, գուցե երկու բառով ասեմ, պարո՛ն Նախագահ, կարծում եմ, որ 21-րդ դարի քաղաքացու, հայ քաղաքացու ոչ թե կերպարը, այլ էությունը վերագտնելու և ամրացնելու խնդիրը կարևոր է ինձ համար, և կարծում եմ, հանրապետության ու մեր ժողովրդի:

Այս բոլորը ասելուց հետո, պարո՛ն Նախագահ, ուզում եմ ընդգծել, որ Ձեր կողմից առաջադրված խնդիրների շրջանակում ես վստահ եմ, որ կկարողանամ ամեն ինչ անել, որպեսզի պատվով կատարեմ ինձ վրա դրված բարձր պատասխանատվությունը, որպեսզի չհիասթափեցնեմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, և այն ակնկալիքները, որ մեր հայրենակիցները կունենան՝ լինի Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում: Պատրաստ եմ իմ ողջ էությամբ և եռանդով ներգրավվելու այդ շատ պատասխանատու գործին, եթե, իհարկե, Ազգային ժողովն ինձ ընտրի որպես նախագահ»,-ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով կարձանագրվեն փայլուն արդյունքներ:











Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:38
Գարեգին Երկրորդը պատվո բարձր շքանշանների արժանացրեց բարերարներ Տեր և Տիկին Աշոտ և Լորա Թունյաններին
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել  շքանշանի հանձնման արարողություն։ «Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում...
Աղբյուր` Panorama.am
23:27
Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ. Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Շատ կարևոր որոշում Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2
Նոյեմբերի 4-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թբիլիսիում ավարտվել է ընդդիմության բողոքի ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ավարտվել է ընդդիմադիրների բողոքի ցույցն ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնցով հաղթել էր...
Աղբյուր` Panorama.am
22:06
Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղի բնակիչներից, ովքեր իրենց...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ. «Շողակաթ» ՀԸ
«Շողակաթ» հեռուստաընկերությունը պարզաբանում  է տարածել հոռուստաընկերության  վերաբերյալ ԱԺ-ում հնչած գնահատականների...
Աղբյուր` Panorama.am
21:51
Լրագրող Վահե Մակարյան. ԱԺ նախկին որևէ նախագահ իրեն թույլ չէր տալիս լրագրողի հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն
«Տաս տարուց ավելի  լուսաբանում եմ խորհրդարանի աշխատանքը, տեսել եմ Ազգային ժողովի մի քանի նախագահ, անկախ այդ մարդկանց քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:34
Նարեկ Սարգսյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
21:24
Բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացում. Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:43
Այո, ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
«Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ոստիկանապետի նկարները կրկին հայտնվել են Երևանի փողոցներում
«Սրբազան պայքարը» լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Կրկին ոստիկանապետի նկարներն են հայտնվել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ի՞նչ կլինի ԱՄՆ-ի կանաչ տնտեսության հետ ընտրություններից հետո․ Euronews
Արդյո՞ք ԱՄՆ-ը կմնա եվրոպական էլեկտրական մեքենաների հիմնական շուկա: Թե՞ կզարգացնեն իրենց արտադրությունը։ Euronews-ի փոխանցմամբ՝ մոտենում են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է արտերկիր այցի ընթացքում
«Անկեղծ ասած` դեռ Սրբազանին չեմ հանդիպել և ոչնչից տեղյակ չեմ: Բայց չեմ էլ կարծում, որ որևէ մեկը, բացի իրենից, այս հարցերին կարող է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Էրդողան․ Ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին՝ որակելով դրանք որպես «դարի ամենադաժան...
Աղբյուր` Panorama.am
19:32
Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում «GAZelle» -ը բախվել է ավտոմեքենային և կողաշրջվել, կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Իրանի նախագահը կգլխավորի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել
Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ  է գրանցվել «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանի և Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am
18:43
Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թբիլիսիում երթ է ընթանում
«Սադգուրիս մոեդանի» հրապարակում հավաքված ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու նրանց համախոհները շարժվում են դեպի Ռուսթավելիի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ
Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
18:10
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնաա վաղը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք կվերադառնաա նոյեմբերի 5-ի`...
Աղբյուր` Panorama.am
17:49
Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած Խնջույքին մասնակցել է  նաև  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռը երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն հասցրել է լքել...
Աղբյուր` Panorama.am
17:09
Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում և պատրաստվում է մասնակցել նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչ պայմաններում են շաուրմա պատրաստել Ֆուչիկի փողոցի սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք....
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանի նախագահի խառնաչկությունը՝ հեռանալուց առաջ. Սարգսյան
«Վրաստանի նախագահը վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար»
Աղբյուր` Panorama.am
16:17
Անձրևատարները նույն կոյուղատարների հորոխպոր տղերքն են. Տիգրան Ավինյան
«Ինձ հարյուրավոր մարդիկ նամակներ են գրում, որ թափառող շների վիճակը ոչ թե լավանում է, այլ հակառակը։ Տանում են դրանց ստերջացնում են՝ավելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}