Նիդեռլանդների խորհրդարանում շատերն են համոզված Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտության մեջ
«NL Times» պարբերականի հաղորդմամբ Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատում շրջանառության մեջ է դրվել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև։ Բանաձևերից առաջինը պաշտոնապես ճանաչում է Հայոց Ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում, երկրորդը կոչ է անում պետքարտուղարին ապրիլին այցելել Հայաստան և մասնակցել Ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառմանը։
Տեղեկատվության համաձայն, երկու բանաձևն էլ հեղինակել է «Քրիստոնեական միության» անդամ Ջոլ Ուորդեվինդը։ Խորհրդարանում կոալիցիայի մաս կազմող բոլոր չորս կուսակցություններն էլ սատարել են բանաձևերը։
Նշենք, որ 2004 թ-ին Նիդերլանդների ներկայացուցչական պալատը հատուկ որոշմամբ արդեն ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը, մինչդեռ երկրի կառավարությունը մինչ օրս հրապարակային անդրադարձերում օգտագործում էր «Հայոց Ցեղասպանության խնդիր» ձևակերպումը։
Նշվում է, թե խորհրդարանում շատերն են համոզված պաշտոնապես ճանաչելու անհրաժետության մեջ։
«Մենք չպետք է ժխտենք պատմությունը վախի կամ պատժամիջոցների պատճառով։ Ի վերջո, մեր երկրում է գտնվում միջազգային իրավունքի մայրաքաղաքը և ճիշը որոշում կայանալիս չպետք է երկմտենք», հայտարարել է Ուորդեվինդը։
Պարբերականը հիշեցնում է, որ Նիդեռլանդների և Թուրքիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2017 թ.-ից, երբ Թագավորության իշխանությունները արգելեցին թուրք նախարարին նախագահ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախընտրական քարոզչություն իրականցնել երկրի տարածքում, որին հետևեցին երկուստեք դեսպանների հետկանչ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին