Ես այնտեղ հայ կնոջ կերպար չտեսա, լկտիությունը պետք է չափ ունենա. Վահրամ Բաղդասարյան
Երևանի ավագանիում տեղի ունեցած հայտնի միջադեպից մեկ օր առաջ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների բողոքով այնտեղ են եղել քաղաքապետարանի ներկայացուցիչները և ծանոթացել առկա իրավիճակին: Գարշահոտությունը վերացնելու նպատակով քաղաքապետարանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել, ինչից հետո տեխնիկան տեղափոխել է խնդրահարույց տարածք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հանրապետական մի քանի տղամարդկանց՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ծեծի ենթարկելու հայտնի միջադեպին:
«Բնակիչները հավատացել են և ասել, որ եթե մեկ շաբաթից խոստանում են վերացնել խնդիրը, իրենք բավարարված են: Դրանից հետո «Երկիր Ծիրանիի» անդամները հանդիպել են Նուբարաշենի բնակիչներին, ասել են՝ ինչ մի շաբաթ, նրանց չի կարելի վստահել, ակցիա ենք կատարում»,- պատմեց պատգամավորը:
Քաղաքապետարանում նախօրեին տեղի ունեցած միջադեպը ոչ թե ակցիա որակեց, այլ միտում՝ մնալու ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով, Հերոստրատը նույպես տաճարը վառեց, որպեսզի պատմության մեջ մնա:
«Նրանք այլ ելք չունեին: Ես այնտեղ հայ կնոջ կերպարն չտեսա: Եթե պայքարն այդ ձևով պետք է լինի, դա անընդունելի է՝ փորձել կեղտաջուրը շփել մարդկանց վրա: Ես դատապարտում և քննադատում եմ նմանատպ երևույթները: Դա միտում էր՝ խանգարելու ավագանու աշխատանքը: Եթե ես տղամարդ եմ, ձեռքերս գրպաներումս դրած, պետք է գան ինձ ապտակե՞ն, ես էլ Աստվածաշունչ կարդացող մարդ եմ, մյուս երեսս էլ դեմ անեմ, որ ապտակե՞ն»,- հռետորական հարց հնչեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Վահրամ Բաղդասարյանը լկտիություն որակեց Մարինա Խաչատրյանի այն հայտարարությունը, որ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել: «Լկտիությունը պետք է չափ ունենա: Սա առաջին դեպքն է քաղաքական դաշտում, որ նման հայտարարություն է արվում»,- շեշտեց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Դեմն առնելը չի նշանակում, որ ասեց՝ քելեք, տփեք էդ կնանիքին». Սեյրան Սարոյան
- Հարձակումը տեղի ունեցավ, քանի որ դա ՀՀԿ-ի ոճի մեջ է, դա նրանց գործիքակազմն է. Ալեն Սիմոնյան
- Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից
- Ոստիկանությունը Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի մասին ահազանգ չի ստացել
- Բժիշկները ցանկանում են զննել «Երկիր Ծիրանի»-ի անդամներին
- Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան