«Հրապարակ». ԼՀԿն հավակնո՞ւմ է անդամակցել ԱԼԴԵ-ին
«Հրապարակի»-ը գրում է. «Փետրվարի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գումարելու է երկրորդ համագումարը։ Այն կմեկնարկի 12:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում։
Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով՝ համագումարը կընտրի նոր կառավարման խորհուրդ, խորհրդի նախագահ, և կստեղծվի նոր մարմին՝ քաղաքական խորհուրդ։
Համագումարին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչներ, հյուրեր «Եվրոպական լիբերալների ալյանս» կուսակցությունից՝ ի դեմս փոխնախագահի, և այլ միջազգային կառույցներից։ Որոշ տեղեկություններով՝ եվրոպական հյուրերը Հայաստան են եկել ԼՀԿ-ի՝ ԱԼԴԵ-ին անդամակցության հարցերով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները