Վրաստանի փոխվարչապետը կարևորել է Հայաստանի միջոցով իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները
Վրացի զբոսաշրջիկների համար Հայաստանը զբոսաշրջային նախընտրելի ուղղություն դարձնելու հարցը գտնվում է իմ մշտական ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է այդ երկրում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հետ հանդիպմանը:
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-վրացական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցված աճը, ինչպես նաև անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք հարցերի։
Դմիտրի Կումսիշվիլին կարևորել է Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները։
Անդրադառնալով զբոսաշրջության թեմային՝ նախարար Կումսիշվիլին ներկայացրել է այդ ուղղությամբ վրացական իշխանությունների կողմից տարվող ակտիվ քաղաքականությունը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի հայաշատ համայնքներում հարիսայի փառատոն են անցկացրել
- Զբոսաշրջությունը 2017 թվականին Վրաստանին բերել է շուրջ 3 մլրդ դոլարի եկամուտ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում