Գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ. Փաշինյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց. «Դուք միշտ դեմ եք եղել առաջինից երկրորդ ընթերցում այդպես 24 ժամվա ընթացքում քննարկելուն, ինչու՞ եք առաջարկում այն սկզբունքը, որին դուք միշտ դեմ եք եղել»։
Փաշինյանը պատասխանեց. «Սովորաբար դեմ ենք եղել մի շարք դեպքերում, իսկ ինչ վերաբերում է տվյալ հարցին, դուք գիտեք, որ այս հարցը քննարկվում է արդեն մի քանի ամիս։ Այս թեմայով քննարկումներ եղել են ոչ միայն ԱԺ-ում, ոչ միայն գլխադասային հանձնաժողովներում, խորհրդարանական լսումներում, այլև նույնիսկ Երևանի հրապարակներում, ՀՀ-ում չկա որևէ մի քաղաքացի, որ տեղյալ չէ խնդրի էությանը։ Տվյալ դեպքում, երբ ասում ենք հրատապ ռեժիմ, նկատի ունենք , որ այս նախագծով նախատեսվում է գների իջեցում, ինչը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար մի խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում