«Ելք»-ում վարչապետի թեկնածուի առաջադրման որոշում չկա. Փաշինյան
«Ելք»-ում վարչապետի թեկնածուի առաջադրման որոշում չկա: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին օրից ասել ենք, որ երեք կուսակցությունների առաջին համարներից ցանկացած մեկը կարող է լինել «Ելք»-ի վարչապետի թեկնածուն: Մեր մասով համամասնական ցուցակը գլխավորել եմ ես»,- հիշեցրեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ակնհայտ է, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով նրա հիշեցմամբ, 2014-ի ապրիլին հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնելու:
«Ես ասել եմ, որ 2015 թվականին գործող Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը վերարտադրվելու խնդիր չուներ և չի ունենալու նաև նոր Սահմանադրությամբ»,- համոզմունք հայտնեց խորհրդարանականը:
Պատգամավորը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ լիովին հնարավոր է երեք հոգով իշխանափոխություն անել, սակայն ակնհայտ է, որ պետք է հաստատվի ոչ թե երեք հոգու, այլ ժողովրդի իշխանություն:
«Ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահը ստանձնելու է պաշտոնը, կառավարությունը հրաժարական է տալու: Ապրիլի 9-17-ը տեղի է ունենալու վարչապետի թեկնածուների առաջադրումը: Ապրիլի 18-ին տեղի է ունենալու վարչապետի ընտրություն: Բոլոր հարցերը պետք է լուծվեն կամ չլուծվեն այս ժամանակահատվածում: Անկեղծ ասած՝ ես ինքս այդ մասին մտածում եմ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին