Գների բարձրացումը կապված է քաղաքական որոշակի գործառույթների հետ. Փաշինյան
«2018 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտավ 2016 թվականի ամռանն ընդունված Հարկային օրենսգիրքը, որը 200 տոկոսով բարձրացրեց ակցիզային հարկը լիցքավորման գազի համար՝ 8300 դրամից դարձնելով 25 հազար դրամ, 60 տոկոսով բարձրացավ բենզինի ակցիզային հարկը՝ 250 հազար դրամից հասցնելով 40 հազար դրամ, իսկ դիզվառելիքի վաճառքը մտցրեց ԱԱՀ հարկման դաշտ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում հիշեցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորի խոսքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ չնայած խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել, բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, մինչև հիմա էդպես էլ չկա շատ հստակ և կոնկրետ հասկանալի բացատրություն, թե ինչն է, ի վերջո, այս գների բարձրացման պատճառը։
«Միշտ բերվում է միջազգային գների ազդեցության թեզը, քանի որ եթե միջազգային գների ազդեցությամբ օրինակ Մոսկվայում դիզվառելիքը թանկացել է 7.7 տոկոսով, Երևանում նույն ժամանակահատվածում թանկացել է 32.3 տոկոսով։ Բոլորը իմացել էին, որ հունվարի 1-ից այդ ակցիզային հարկը բարձրանալու է, ասել են՝ ի՞նչ տարբերություն նոյեմբերից սկսենք այդ գործը իրականացնել։ Սա իմ համոզմամբ, կապված է քաղաքական որոշակի գործառույթների հետ, և ինչպես ժողովրդական լեզվով ընդունված է ասել, սա կապված է նաև ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ։ Ընդհանրապես ամեն տարի ընտրություններից հետո մենք ունենում ենք լայն սպառման ապրանքների գների որոշակի թանկացում և այս տարի հետընտրական ժամանակաշրջանը բացառություն չէր։ Երկու ընտրություն ենք ունեցել իրար վրա, որոնք շատ ակտիվ ընտրակաշառքային ներգործությամբ էին աչքի ընկել»,- նշեց Փաշինյանը։
Նա նկատեց, որ շաքարավազի շուկայում նույն երևույթն է, ինչ որ բենզինի շուկայում. «Եթե միջազգային շուկայում շաքարի գները էժանացել են 39.4 տոկոսով, ապա ՀՀ-ում շաքարի գներն էժանացել են 6.2 տոկոսով։ Ես հույս ունեմ, որ այս խնդրի կապակցությամբ Հանրապետական խմբակցության պատգամավոր պարոն Ալեքսանյանը ելույթ կունենա և կփարատի մեր բոլորիս այն կասկածները, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք, այսպես ասած, ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ. Փաշինյան
- Կառավարությունը մարդկանց ասում է՝ նեղություն քաշեք, մի քիչ էլ աղքատ ապրեք. Լենա Նազարյան
- Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
- Թանկացումների հետ փորձելու են բուսայուղ, տրանսճարպեր, սփրեդներ խառնել մթերքին. Սննդագետ
- Թանկացումների դեմ հանրահավաքը շարունակվեց երթով
- Մելիտա Հակոբյան. Գնաճը սպառնալիք է ազգաբնակչության առողջության համար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում