Բաբլոյանի հայտարարությունը պատգամավորներն ընդունեցին ծափահարություններով
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` այսօր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:
Օրակարգում ընդգրկված է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մինչ հարցի քննարկմանն անցնելը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Սահմանադարական անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ներկայացվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։
Բաբլոյանը նշեց նաև, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում:
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավորներն ընդունեցին ծափահարություններով։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատակեց. «Բոլորն ուրախ են, որ գնում ես»։
Բաբլոյանն էլ արձագանքեց. «Բոլորը հասկացան, որ ծափը վերաբերում էր հայտարարությանս առաջին կետին»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում
- Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան