Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԳՄ նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մանրամասնել էր, որ դեռևս փետրվարի 12-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվի այդ պաշտոնները։
Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն որոշել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան