Լապշինը նշել է՝ ՄԻԵԴ-ում հաղթելու դեպքում գումարներն ինչպե՞ս կծախսի
ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով իրեն ուղղված հարցին, թե Ադրբեջանի դեմ իր հայցի բավարարվելու դեպքում ինչպե՞ս է ծախսելու փոխհատուցվող գումարը:
«Անկեղծ ասած՝ այդ մասին դեռ չեմ էլ մտածել: Սկզբում կհաղթեմ, հետո կխոսենք: Բայց ես հակադարձ հարցումով եմ դիմում: Ենթադրենք, զուտ թեորիապես, ես հաղթեցի, Ադրբեջանն ինձ վճարեց, ասենք, 50 000 եվրո: Ես այդ գումարով Ստեփանակերտի կոնյակի գործարանում հազար շիշ լավ հնեցված ղարաբաղյան կոնյակ գնեցի: Արդյո՞ք դա կնշանակի, որ Ադրբեջանն իմ միջոցով ներդրում է անում Ղարաբաղի տնտեսության մեջ»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Լապշինը մոր ուղեկցությամբ Ադրբեջանից մեկնել է Իսրայել
- Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործով Ադրբեջանն ակնհայտորեն ձախողվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան