Հայաստանում ալկոհոլից թունավորման հետևանքով մեկ տարում 10 մարդ է մահացել
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ալկոհոլից թունավորման 1 424 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է 1 434 մարդ: Նրանցից 10-ի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ընդհանուր առմամբ, 2017 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է թունավորման 4 695 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է 5 360: Թունավորման հետևանքով Հայաստանում անցած տարի մահացել է 41 մարդ:
Նշենք, որ մեկ տարվա ընթացքում սննդային թունավորման 321 դեպք է գրանցվել, տուժել է 421 մարդ: Քիմիական նյութերի թունավորման հետևանքով մահացել է 19 մարդ, շմոլ գազի հետևանքով՝ 7 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Շմոլ գազից թունավորման հետևանքով Երևանում երիտասարդ կին է մահացել. ՔԿ
- Ինչից են առավել շատ թունավորվում հայաստանցիները
- Շմոլ գազից թունավորման դեպք Գյումրիում
- Վարդենիկ գյուղի հարսանյաց սրահում 7 մարդ թունավորվել է
- Ընտանիքի անդամները թունավորվել են պահածոյացված մսից