Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
Հայրենական մեծ պատերազմի ականվոր հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924 թ. փետրվարի 17 -ին Դոնի Ռոստովում։ 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։
Հերոսի հայրը կապված է եղել ռուսական ներքին հետախուզության հետ և հոր ցանկությամբ տղան դարձել է հետախույզ։ Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց Գևորգ Վարդանյանը։ 1940 թ-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։
Նրա կենսագրական պատմության մեջ հատկապես նշվում է 1943թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը պետք է ապահովեր Հիտլերի կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։
Ավելի քան երեք տասնամյակ անց այս պատմությունը հիմք է դարձել «Թեհրան-43» ֆիլմի համար։
1951թ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Հետագայում նա հետախուզական բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։
Հայազգի հերոսն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ։ Անգամ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։
Գևորգ Վարդանյանն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 2012թ-ի հունվարի 10-ին: