Մեքսիկայում ուղղաթիռ է ընկել, որում ՆԳ նախարարը և նահանգապետն են եղել
Ուղղաթիռը, որում գտնվել են Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ալֆոնսո Նավարետտեն և Օահակա նահանգի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ռոյթերսին»։
Հաղորդվում է, որ երկու չինովնիկներն էլ ողջ են մնացել, նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան։ Ուղղաթիռը թռիչք էր կատարում դեպի երկրաշարժից տուժած շրջաններ։ Այն 30 մետր բարձրությունից ընկել է ավտոմեքենայի վրա։ Մի քանի մարդ մահացել է։
Հիշեցնենք, որ Մեքսիկայի հարավում 7.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժից հետո առանց հոսանքի են մնացել միլիոնավոր տներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում