«NG»-ն Արցախից լուսանկարների շարք է հրապարակել՝ չխուսափելով «Հանրապետություն» տերմինից. Արցախպրես
Ամերիկյան հանրահայտ «National Geographic» ամսագիրն իր ինստագրամի էջում, որն ավելի քան 85 մլն հետևորդ ունի, սկսել է Արցախից լուսանկարների շարք հրապարակել:
«Արցախպրեսը» գրում է. «Հատկանշական է, որ լուսանկարների վերաբերյալ տեղեկատվությունում ամսագիրը չի խուսափել Լեռնային Ղարաբաղը որպես Հանրապետություն ներկայացնելուց:
Ինչպես և սպասելի էր, այն հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել ադրբեջանցիների շրջանում, ովքեր շատ ակտիվ կերպով լուսանկարների տակ մեկնաբանություններ են թողնում՝ խիստ քննադատության ենթարկելով ամսագրի լրագրողներին և ղեկավարությանը՝ Արցախից լուսանկարներ հրապարակելու համար: Սակայն ադրբեջանցիների բուռն արձագանքը էջի այլ հետևորդների կողմից մեծացրել է լուսանկարների հանդեպ ուշադրությունը, և ամեն նկարի տակ հարյուր հազարավոր հավանումներ կան»։