Թանկյանի՝ 5,000 ԱՄՆ դոլարանոց մրցանակի հաղթողներն են
Սերժ Թանգյանը և Creative Armenia-ն ներկայացրել են Սերժ Թանգյանի՝ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողներին։ Alpha Lighting System ռոք-խումբը (Մեքսիկա) և Մարիամ Պետրոսյանը (Հայաստան) կկիսեն մարտահրավերի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը։
Creative Armenian-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասված է. « Alpha Lighting System ռոք-խմբի անդամներն են Ալամ Էրնանդեսը, Ջոշուա Սան Մարտինը, Ջաքո Ջաքոմը և Ջեյ Ջի Էրնանդեսը։ Ջազի որոշակի ազդեցություն կրող պրոգրեսիվ ռոքային իրենց «life.exe» երգով խումբը մեզ տանում է խրթին և էպիկական երաժշտական մի ճամփորդության. Թանգյանի բառերով՝ «Երբևէ լսածս ամենահրաշալի պրոգրեսիվ մեղեդին»։
Երկրորդ մրցանակակիրն ազգությամբ հայ երգչուհի և երգահան Մարիամ Պետրոսյանն է։ Լոնդոնի երաժշտական քոլեջի շրջանավարտը ներկայացրել է «Here I Come» ստեղծագործությունը, որը լիրիկական հզոր եւ ռեզոնանսային երգ է: «Մնայուն գեղեցիկ երգ, որ չի հեռանա», - այսպես է երգի մասին մտածում Սերժ Թանգյանը։
Հաղթողներն ընտրվել են System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանի, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանի, ջազ ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթի եւ հայտնի ռոք-աստղ ու հենց իր՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանգյանի կողմից։
Հաղթող ստեղծագործությունները, ինչպես նաև հազարավոր դիմումներից ընտրված 500 երգերը, հասանելի են 7NotesExperiment.com կայքում»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Թանգյանը ներկայացնում է հարթակ, որտեղ մրցում են միևնույն 7 նոտայով սկսվող ստեղծագործությունները