Թուրքիան Աֆրինում թունավոր գազ է կիրառել. սիրիական ԶԼՄ-ներ
Թուրք զինվորականներն Աֆրինում թունավոր նյութեր են օգտագործել, ինչի արդյունքում վեց մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։
Աֆրինի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամադը պարզաբանել է, որ թուրք զինվորականները Արանդա գյուղում թունավոր գազով արկեր են կիրառել։
Հիշեցնենք, որ թուրք զինվորականների հետ այնտեղ միաժամանակ գործում են «Սիրիայի ազատ բանակի» զինյալները։ Դամասկոսը լուրջ քննադատության է ենթարկել Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ Աֆրինը Սիրիայի անքակտելի մասն է։
Հարակից հրապարակումներ`
- Աֆրինում թուրքական բանակի վերահսկողության տակ է անցել հինգ գյուղ
- Թուրքիայում հայտնել են Աֆրինում ընթացող գործողության ընթացքի մասին
- Աֆրինում թուրք զինվորականներ են զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին