Բեռլինի փառատոնում «Դովլաթով» ֆիլմը ծափահարություններով է ընդունվել
Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը դարձել է առաջին ֆիլմը Բեռլինալեում, որը քննադատները ծափահարություններով են ընդունել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
68-րդ Բեռլինալեի հիմնական մրցույթին մասնակցող այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա փետրվարի 17-ի երեկոյան, սակայն լրագրողների համար այն ցուցադրությունն արդեն կազմակերպվել է: Տարբեր երկրներից եկած քննադառները բարձր են գնահատել այս ֆիլմը, այդ թվում՝ հումորն ու կոմիկական իրավիճակները:
«Դովլաթով» ֆիլմը պատմում է 1971 թ. նոյեմբերին Լենինգրադում գրողի անցկացրած մի քանի օրվա մասին: Ֆիլմը նկարագրում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում գրողի՝ Թալին տեղափոխվելուց մեկ տարի առաջ՝ նախքան նրա ընկերոջ՝ ապագա Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկու արտագաղթը:
Ռուսաստանում ֆիլմը վարձույթում կհայտնվի մարտի 1-4-ը: