Միքայել Միքայելյան. Այս օլիմպիական խաղերն ինձ շատ անհրաժեշտ էին
Դահուկորդ Միքայել Միքայելյանը ձմեռային օլիմպիական խաղերում ավարտեց ելույթները՝ 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում 39:25.1 արդյունքով զբաղեցնելով 83-րդ հորիզոնականը:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ եզրագիծը հատելուց հետո Միքայել Միքայելյանը Փհենչհանում գտնվող մարզական լրագրողներին ասել է.
«Օլիմպիական մրցաշարն ինձ շատ անհրաժեշտ փորձ տվեց, ինչը, բնականաբար, կօգտագործեմ իմ ապագա մրցելույթների ժամանակ: Ես այնքան էլ գոհ չմնացի իմ ցույց տված արդյունքներից: Չնայած, այնքան էլ լավ մարզավիճակում չէի, արեցի այն, ինչ կարող էի: Իսկ հիմա ես ձգտում եմ ավելի լավ պատրաստվել մինչեւ 20 տարեկան դահուկորդների աշխարհի առաջնությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը 83-րդ հորիզոնականն է զբաղեցրել
- Եթե կան մեղավորներ, նրանք պատասխանատվության կենթարկվեն. ՀԱՕԿ
- Աշոտ Կարապետյանի դահուկները տեղ են հասել
- Միքայել Միքայելյանը 79 մարզիկների մեջ զբաղեցրել է 74-րդ տեղը