Մարդու իրավունքների պաշտպանը կառավարության նիստերին կարող է մասնկցել միայն վարչապետի հրավերով
Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող մասնակցել կառավության նիստերին, եթե չկա վարչապետի հրավեր: Նման կարգավորում է նախատեսում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որը հրապարակվել է e-draft-ում:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և ելույթ ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև ներկա լինելու և ելույթ ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ազգային ժողով է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (հարակից օրենքների նախագծերի հետ միասին), որով սահմանվել է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ներկա գտնվելու Կառավարության նիստերին: Թեպետ այդ անձանց շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկված չէ, սակայն նախագծով նախատեսվել է, որ Կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:
Վերոնշյալը հիմք է հանդիսացել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի մշակման համար:
Հարակից հրապարակումներ`
- Շ. Դոյդոյան. Լրագրողների դերը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է
- ԿԳ նախարարը կողմ է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացվեն
- Կառավարության վերջին զարմանահարույց որոշումը դռնփակ նիստեր անցկացնելու մասին էր. Գևորգ Պետրոսյան
- Շուշան Դոյդոյան. «Հետո չասեք՝ բա ինչու՞ մեր ռեյտինգը ընկավ»
- Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ չէ ժողովրդավարությունից. Շարմազանով
- Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին