Վերջին հինգ տարիներին Մանկական Եվրատեսիլն առավել շատ դիտել են Հայաստանում
Վերջին հինգ տարիների ընթացքում Մանկական Եվրատեսիլն առավել շատ դիտել են հայաստանցիները: Նման տվյալներ է հրապարակել Եվրոպական հեռարձակողների միությունը:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, Վրաստանում անցկացված Մանկական Եվրատեսիլի եզրափակիչ փուլն ունեցել է 2.6 մլն հեռուստադիտող, 1.3 մլն-ով քիչ, քան 2016-ին էր:
Թբիլիսիում անցկացվող մրցույթի եզրափակիչին առավել շատ հետևել են Լեհաստանից՝ 866 հազար մարդ: Այս երկիրն այդ ցուցանիշով արդեն երկորրդ տարին է, որ առաջին տեղն է զբաղեցնում:
Այսպես, 2014-ին Մալթայում անցկացված Եվրատեսիլը դիտել է 3 մլն մարդ, Բուլղարիայում 2015-ին տեղի ունեցած մրցույթը դիտել է 2.7 մլն մարդ, 2016-ին Մալթայում անցկացվածը՝ 3.9 մլն, Վրաստանում 2017-ին անցկացվածը՝ 2.8 մլն մարդ:
Հիշեցնենք, 2017-ին Մանկական Եվրատեսիլին մասնալցում էր 16 երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան