Աշխատանքներ են տարվում հեպատիտ Ց-ի և Բ-ի ազգային գրանցամատյան ստեղծելու ուղղությամբ. նախարար
«Հեպատիտ Ց-ով հիվանդների բուժումը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում»,- այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ այսօր «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլու, ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտի և պետական մարմինների հետ աշխատանքի գծով տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանի հետ հանդիպմանը։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը ներկայացրել է առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։
Լևոն Ալթունյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում հեպատիտ Ց-ի և Բ-ի ազգային գրանցամատյան ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակին է ուղղված հանրապետության մարզերում և Երևանում մեկնարկած սկրինինգային ծրագիրը։ Հասմիկ Ղազինյանի ղեկավարությամբ իրականացվող այս ծրագիրը հնարավորություն կտա գնահատելու երկրում հեպատիտային վարակների տարածվածությունը։ Միաժամանակ, այն կնպաստի վարակի անհայտ աղբյուրների բացահայտմանը և դրանց դեմ պայքարին։
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող և այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գիլեադ» ընկերության վերջին սերնդի Հարվոնի դեղի որոշակի քանակի միանվագ ներկրման կապակցությամբ։ Այն կտրամադրվի մատչելի գնով։
Հարակից հրապարակումներ`
- Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ 2017 թ-ին անվճար բուժօգնություն է ստացել
- Հեպատիտ Ց-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի միջազգային որակին համապատասխան դեղեր` հատուկ գնով. ԱՆ
- Հայաստանում հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը նվազել են
- ԱՆ. Թումոյի սանն ազատվել է հեպատիտ Ց վիրուսից
- Հստակեցվել է բուժման ենթակա հեպատիտ Ց-ով հիվանդների ցանկը. ԱՆ
- Հեպատիտ C-ի բուժումը Հայաստանում հունիսի 1-ից կիրականացվի պետպատվերի շրջանակներում
- Հայաստանն ընդունել է հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման համար Վրաստանի նվիրաբերած դեղը
- 2008 թվականից ի վեր` Հայաստանում հեպատիտ Ա-ն նվազել է 9, հեպատիտ Բ-ի հիվանդացությունը` 1,8 անգամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան