Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։
Հիշեցնենք, որա յսօր առավոտյան ժամը 8-ին «Ասեման» ավիաընկերությանը պատկանող «ATR-72» մոդելի ինքնաթիռը Թեհրանից Յասուջ թռչելիս Սպահանի հարավային շրջաններում կործանվել է։
Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Վթարի պատճառը առայժմ չի նշվում. ինքնաթիռը թռիչքից 50 րոպե անց դուրս է եկել ռադարների տեսադաշտից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում