Կարեն Կարապետյան. Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Թեհրան-Յասուջ ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռի օդային աղետի կապակցությամբ։ Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին՝ զոհերի հարազատներին մաղթելով համբերություն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում